3776 դիտում
18:27 24-05-2018
Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատաժողով
Մայիսի 24-ին Երևանում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում ծագող իրավական խնդիրները և այդ ոլորտում դատախազական հսկողության հիմնահարցերը» թեմայով աշխատաժողով:
Վերջինս ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թվականների ծրագրով նախատեսված միջոցառումներից առաջինն է:
Աշխատաժողովի ընթացքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների ներկայացուցիչներն անդրադարձել են ժամանակակից հասարակության ներկայիս մարտահրավերների համատեքստում պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու գործընթացում առաջացող իրավական խնդիրների արդիականությանը, ներկայացրել են ոլորտում առկա մի շարք խնդրահարույց հիմնահարցեր և առաջարկել դրանց լուծման առավել արդյունավետ մոտեցումներ:
Ընդգծվել է, որ հիմնվելով այս ոլորտում ունեցած փորձի վրա՝ ՀՀ գլխավոր դատախազությունում պարբերաբար գործուն միջոցներ են ձեռնարկվում մոտեցումները միջազգային չափանիշներին համապատասխան զարգացնելու ուղղությամբ:
Միջոցառման մասնակիցներին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը: Նա կարևորել է ՌԴ գլխավոր դատախազության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունը:
Անդրադառնալով երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագրերի կարևորությանը՝ Ա. Հարությունյանը նշել է, որ ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազների կողմից 2017թ. ստորագրված 2018-2020թթ.-ի ծրագիրը 2007 թվականից ի վեր կնքված 5-րդ ծրագիրն է, նախորդ 4 ծրագրերը հաջողությամբ իրականացվել են և նպաստել դատախազների միջև փորձի փոխանակմանն ու երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ամրապնդմանը:
Երկու երկրների դատախազությունների ներկայացուցիչները ընդգծել են նման ձևաչափով հանդիպումների կարևորությունը, նշել, որ դրանք կնպաստեն նշված ոլորտում հիմնախնդիրների լուծմանը և համակարգերի առավել սերտ համագործակցությանը:
[b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
8924 դիտում
16:42 02-12-2017
Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի դատախազությունների կոլեգիայի համատեղ նիստ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3612 դիտում
23:24 03-07-2018
Հայաստանի և Հունաստանի գլխավոր դատախազությունների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել
Այս բաժնից
388 դիտում
19:58 17-05-2024
Միրզոյանն ու Ավստրիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլեր
415 դիտում
19:45 17-05-2024
Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին