Մոսկվայի «Արարատը» կտեղափոխվի Երևան
Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբը հաջորդ մրցաշրջանից կսկսի հանդես գալ Հայաստանի առաջնությունում:
«Ակումբի սեփականատերերը որոշել են դադարեցնել թիմի մոսկովյան գործունեությունը և այն տեղափոխել Հայաստան:
Երևանյան ակումբը կձևավորվի «Ավան-Ակադեմիա» («Արարատ Մոսկվա») թիմի հիմքի վրա»,- հայտնել է «Матч ТВ»:
2017/18 մրցաշրջանում «Արարատը» դարձել է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» գոտու հաղթող` իրավունք ստանալով մասնակցելու ֆուտբոլի Ազգային լիգային (ռուսական երկրորդ ուժեղագույն դիվիզիոն), սակայն թիմը չի ստացել ՖԱԼ-ին մասնակցելու լիցենզիա, ինչի վերջնաժամկետը մայիսի 30-ն է:


