5624 դիտում
11:50 19-05-2018
Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի անվտանգությունը. ԱԳ նախարար
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունեց Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Շնորհավորելով նախարար Մնացականյանին արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ՝ նախագահ Սահակյանն իր անվերապահ աջակցությունը հայտնեց ԱԳՆ ղեկավարին և հաջողություն մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ։
Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և աջակցության համար՝ նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հստակ էր, որ առաջին այցելությունը պետք է լիներ Արցախ, ուր պետք է ստանալ անհրաժեշտ լիցքերը։ «Արցախը կարևորագույն նշանակություն ունի ամբողջ հայության համար. այն մեր ինքնության կաևորագույն սյուներից մեկն է։ Մեր առաջնահերթ պարտականությունն է ապահովել Արցախի և նրա ժողովրդի անվտանգությունը»,- շեշտեց նախարար Մնացականյանը:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին։ Այդ համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ ունեցած քննարկումները, եռանախագահների հետ առաջիկայում ծրագրվող հանդիպումների նախապատրաստական աշխատանքները։
Արցախի նախագահը կարևորեց Ստեփանակերտի և Երևանի միջև խորհրդակցությունների ու հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են ընձեռում քննարկել արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր հարցեր, նախանշել դրանց լուծման ուղիները և համատեղ քայլերը:
Նմանատիպ նյութեր
1862 դիտում
17:05 02-09-2018
«Արցախի շահերի պաշտպանությունը մեր սուրբ պարտականությունն է». Էդուարդ Շարմազանով
3349 դիտում
14:35 15-08-2016
Մեր պարտականությունն է՝ արմատախիլ անել Գյուլենի կազմակերպությունը. Էրդողան
3206 դիտում
09:48 09-01-2019
Դա մեր սուրբ պարտականությունն է, կապ չունի՝ պատգամավորը կլինի ԵԼՔ-ից, թե՝ ՀՀԿ-ից․ Գագիկ Մխեյան. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
358 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
736 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում