8840 դիտում
21:59 18-05-2018
«Շիրակ» ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Գյումրիի «Շիրակ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասված է.
««Շիրակ ՖԱ»-ն և ՀՖՖ-ն ունեն արբիտրաժային համաձայնություն և բոլոր վեճերը պետք է քննվեն արբիտրաժային դատարանների կողմից։ Հաշվի առնելով այն, որ կողմերը չեն սպառել Արբիտրաժային համաձայնության շրջանակներում Արբիտրաժ դիմելու իրավունքը, բոլոր նյութերը, որոնք կարող են կազմել արբիտրաժային վարույթի նյութեր գաղտնի են և կողմերից որևէ մեկը իրավունք չունի հրապարակել այդ վարույթների համար հիմք հանդիսացող նյութերը մինչև Արբիտրաժի կողմից վերջնական որոշման կատարումը։
Այդ պատճառով այն նյութերը, որոնք ներկայացվելու և քննարկվելու են արբիտրաժում, չեն կարող հրապարակվել ՀՖՖ-ի և «Շիրակ ՖԱ»-ի կողմից։ Հատկապես ՀՖՖ-ն իրավունք չունի հրապարակել ձայնագրություններ, փաստաթղթեր, որոնք վերաբերվելու են արբիտրաժային վարույթին», ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում [url=https://shamshyan.com/hy/article/2018/05/18/1096347/]կայացել է[/url] ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մինասյանի հանդիպումը լրագրողների հետ, որի ընթացքում լրագրողներին ներկայացրել են «Շիրակի» գործով փաստերը, խոսակցությունների «screen shoter»-ը, լրագրողները լսեցին նաև ձայնագրությունները:
Նմանատիպ նյութեր
7491 դիտում
22:18 10-05-2018
«Բանանց» ակումբը սկանդալի առթիվ հանդես է եկել հայտարարությամբ
20841 դիտում
23:31 13-05-2016
«Ռեալը» ողբերգական իրադարձությունների առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
1847 դիտում
17:09 22-01-2021
ՀՖՖ-ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Այս բաժնից
3283 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3088 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3547 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները