«Ռեալը» ողբերգական իրադարձությունների առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ
Մադրիդի «Ռեալը» Իրաքում թիմի ֆան-ակումբի վրա [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/13/85066/]հարձակման [/url]առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Ակումբը մեծ ցավ է ապրում Իրաքում սարսափելի ահաբեկչության առթիվ, որի արդյունքում «Ռեալի» 16 երկրպագու է զոհվել և ևս 20-ը վիրավորվել են:
Ակումբը իր խորը վիշտն է հայտնում և ցավակցություն հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին:
Ակումբը իր զորակցությունն է հայտնում Իրաքի ժողովրդին, որը տառապում է բռնություններից:
Վաղը «Ռեալի» խաղացողները խաղադաշտ կմտնեն սև թևկապներով` ի նշան հարգանքի և վշտի:
Ֆուտբոլում և սպորտում միշտ պետք է գերիշխի համախմբվածությունն ու ներդաշնակությունը, որոնց հետ ահաբեկչության ոչ մի տեսակ չի կարող մրցակցել:
Այսօր «Ռեալի» երկրպագուները ամբողջ աշխարհում սգում են այդ հարձակման զոհերի համար», նշված է հայտարարության մեջ: