211652_close_icon
views-count150644 դիտում article-date 18:44 17-05-2018

Սպանություններ Գյումրիում. կրակոցներով սպանվել է 2 հոգի. դեպքի վայրում հայտնաբերվել են 3 հատ Մակարովի, 3 հատ ավտոմատի կրակված պարկուճներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 17-ին, հրազենի գործադրմամբ սպանություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:10-ի սահմաններում անհայտ անձինք Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի 180 հասցեի՝ նախկին Սրբիչի գործարանի հարևանությամբ, ավտոմատով և ատրճանակով կրակոցներ են արձակել Գյումրի քաղաքի Կրուպսկայայի փողոցի բնակիչներ, 33-ամյա Վարդան Կարապետյանի և 37-ամյա Տելման Կարապետյանի ուղղությամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս գլխի և կրծքավանդակի մասում ստացել են մահացու հրազենային վիրավորում և մահացած վիճակում տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի, ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Արթուր Հակոբյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, ոստիկանության Շիրակի մարզային վարչության փորձաքրեագետները և Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են 3 հատ, ըստ նախնական տեղեկությունների, Մակարով տեսակի ատրճանակից և 3 հատ ավտոմատ Կալաշնիկովից արձակված կրակած պարկուճներ: Փաստի առթիվ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնակում են անհրաժշետ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին կամ կատարողներին, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ սպանվածները հորեղբոր տղաներ են: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր