211652_close_icon
views-count74544 դիտում article-date 10:56 13-11-2017

Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. ժամանել է օպերատիվ խումբը՝ Վարդենիսի ոստիկանապետի գլխավորությամբ. դեպքի վայրում հայտնաբերվել են ավտոմատի կրակված պարկուճներ, իսկ ավտոմեքենայի վրա կրակոցի հետքեր

Երեկ՝ նոյեմբերի 12-ին, կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել Աբովյան քաղաքի բնակիչ, 33-ամյա Ռուբեն Կարապետյանից, որ Կարճաղբյուր գյուղում ավտոմատից կրակել են իրեն պատկանող КрАЗ մակնիշի 06 ՕԼ 803 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել Ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ Կարճաղբյուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արսեն Ավետիսյանին պատկանող մթերային խանութի մոտ կայանված է եղել КрАЗ մակնիշի ավտոմեքենան, որից 3 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է 6 հատ 7.62 տարմաչափի /ԱԿՄ/ ինքնաձիգի կրակված պարկուճ, 2 հատ դատարկ գնդակի միջուկ, իսկ ավտոմեքենայի հովացման համակարգի վրա հայտնաբերվել են 7 հատ գնդակի վնասած հետքեր: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վարդենիսի ոստիկանները՝ Ոստիկանության պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ, պարզել են կրակոցներ արձակողի ինքնությունը, ով Կարճաղբյուր գյուղի բնակիչ է և ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ- հետախուզական միջոցառումներ՝ նրան և հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Կարապետյանը աշխատում է «ԻՄՊԻԳՐԱ» ՓԲԸ-ի տնօրեն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում քննիչ Գրիգորյանի կողմից հարուցվել է քրեական գործ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր