2798 դիտում
14:52 17-05-2018
Հանրային խորհուրդը քննարկել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքն ու արդյունքները, հնարավոր զարգացումները
Հանրային խորհուրդը ս.թ. մայիսի 16-ին գումարել է խորհրդի նիստ, որի օրակարգի միակ հարցը վերաբերել է հայաստանյան ներքաղաքական վերջին իրադարձությունների ընթացքին ու արդյունքներին, հնարավոր զարգացումներին, ընձեռած հնարավորություններին ու վտանգներին:
Հանրային խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր տեսակետն է հայտնել տեղի ունեցած իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված նոր իրողությունների վերաբերյալ՝ արձանագրելով փոփոխությունների դրական և մտահոգիչ կողմերը, միաժամանակ ընդգծելով կուտակված լիցքերը ճիշտ օգտագործելու, հասարակության սպասելիքներն արդարացնելու և երկիրը ճիշտ ուղով առաջ տանելու անհրաժեշտությունը։ Հանրային խորհուրդը գլխավոր ձեռքբերում է համարել հատկապես այն, որ ժողովրդի մոտ վերականգնվել է հույսը ապագայի նկատմամբ:
Հանրային խորհրդի անդամները միաժամանակ կարծիք են հայտնել, որ ստեղծված աննախադեպ իրավիճակում չափազանց կարևոր է հասարակության մեջ այլակարծության ապահովումը, ամենատարբեր տեսակետներ ունեցող շերտերի նկատմամբ հարգանքը և ատելության ու անհանդուրժողականության դրսևորումների բացառումը։
Ամփոփելով քննարկումը՝ Հանրային խորհուրդը նպատակահարմար է գտել դիմել նոր կառավարությանը, որպեսզի կառավարության ծրագիրը կազմելիս հաշվի առնվեն Հանրային խորհրդի կողմից այս տարիների ընթացքում ՀՀ կառավարություն ներկայացված բազմաթիվ ծրագրերն ու առաջարկները, որոնց մի մասը ժամանակին ընդունվել է, մի մասը՝ ոչ:
Նմանատիպ նյութեր
2823 դիտում
09:38 04-02-2017
Հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի ունեցող զարգացումները ընթանում են կուլիսային հարթությունում. «Ժողովուրդ»
1056 դիտում
23:27 03-10-2022
Մհեր Գրիգորյանն ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ քննարկել է մակրոտնտեսական վերջին զարգացումները
Այս բաժնից
862 դիտում
09:16 02-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
1285 դիտում
23:55 01-02-2025
70-ամյա արցախցի Ղարիբ Բաբայանի հրապարակած տեքստն ատելություն չէ միջազգային որևէ չափանիշով. Թաթոյան
1318 դիտում
23:38 01-02-2025
Քաղաքացիները հավաքվում են Աջափնյակի դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում է Ղարիբ Բաբայանի կալանքի միջնորդությունը