211652_close_icon
views-count382 դիտում article-date 12:28 04-11-2026

Արկտիկական ցուրտ օդային հոսանքներ են ներխուժում. ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ հյուսիս-արևմուտքից արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 5-8-ը օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում նոյեմբերի 4-ի համեմատ աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

«Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը և դրան հաջորդող օրերին Լոռիում, Տավուշում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի նախալեռներում, Արարատում, Արմավիրում և Երևանում օդում կանխատեսվում է -2․․․-4, հողի մակերևույթին՝ -4․․․-6 աստիճան ցուրտ։ Պայմանավորված այս հանգամանքով՝ հորդորում ենք նշված գոտիներում կատարել ամբողջական բերքահավաք»,- ասվում է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր