Մարադոնան դարձավ Բրեստի «Դինամոյի» նախագահ
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնան հաստատել է, որ աշխատանքի է անցնում Բրեստի «Դինամոյում»:
«Ստորագրում եմ պայմանագրն ու դառնում Բրեստի «Դինամոյի» նախագահ: Շնորհակալություն վստահության համար», նշել է Մարադոնան:
Մարադոնան ակումբի հետ ստորագրել է 3-ամյա պայմանագիր:
«Մարադոնան զբաղվելու է ակումբի ռազմավարական զարգացման հարցերով, ինչպես նաև համագործակցելու է բոլոր ենթակառուցվածքների հետ՝ ներառյալ «Դինամոյի» մանկական ակադեմիան:
Մարադոնան իր աշխատանքին կանցնի Ռուսաստանում աշխարհի առաջնության ավարտից հետո», նշված է ակումբի հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարադոնան կարող է դառնալ բելառուսական թիմի գլխավոր մարզիչ:


