Ռոման Բերեզովսկին աշխատանքի անցավ «Դինամոյի» մարզչական շտաբում
Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդական կազմի մարզչական շտաբում: Այս մասին հայտնել է «Դինամոյի» պաշտոնական կայքը:
Մինչ այդ «Դինամոյի» մարզական տնօրեն Գուրամ Աջոևը հայտարարել էր, որ 40-ամյա դարպասապահին առաջարկել են անցնել աշխատանքի թիմի մարզչական շտաբում և Բերեզովսկին պատասխանելու համար ժամանակ է խնդրել:
Հաղորդվում էր նաև, որ Բերեզովսկին առաջարկ էր ստացել Երևանի «Փյունիկից»:
Նշենք, որ Ռոման Բերեզովսկին «Դինամոյի» կազմում հանդես է եկել 2002-2005թթ., իսկ 2012-ին նորից վերադարձել էր թիմ: