Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Times of Israel
Իսրայելի կրթության նախարար Նաֆտալի Բենետը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է [i]The Times of Israel[/i] թերթը:
«Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար»,- ասել է Բեննետը:
Նա նշել է, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր և տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»:
Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց, ինչպես նաև խնդրել է վարչապետին կառավարությունում քննարկել Սիրիայում քրդական փոքրամասնության իրավունքների ճանաչումը: