1219 դիտում
22:38 29-04-2015
The Times of Israel. Ռիվլինը գործածել է «Հայոց ցեղասպանություն» եզրը ապրիլի սկզբին
Իսրայելի հայ առաջնորդները հիասթափված էին այն փաստից, թե ինչպիսի զգուշությամբ է նախագահ Ռեուվեն Ռիվլինը խուսափել «ցեղասպանություն» բառի գործածումից, երբ նա պաշտոնապես հիշատակում էր 1.5 մլն հայերի սպանության 100-րդ տարելիցը, սակայն փաստացի՝ նա այդ ամենը ցեղասպանություն էր կոչել դեռ ապրիլի սկզբին, գրում է The Times of Israel-ի թղթակից Ռաֆայել Ահրենը:
Ապրիլի 13-ին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երուսաղեմի իր պաշտոնական նստավայրում Ռիվլինը հիշեցրել էր, որ նա Իսրայելի առաջին նախագահն էր, որը հունվարին խոսել էր հայերի ոչնչացման մասին ՄԱԿ-ում:
Ի հեճուկս հայերի և իրավապաշտպանների՝ Ռիվլինը վերջերս սկսել էր կիրառել «զանգվածային սպանություններ», «կոտորած» կամ «Հայոց ողբերգություն» եզրույթները:
Սակայն ապրիլի 13-ի հանդիպման ժամանակ Ռիվլինը շնորհավորել էր Ֆրանցիսկոս Պապին հայերի զանգվածային սպանությունները «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչելու առթիվ՝ հավելելով, որ դա կարևոր հարց է ողջ մարդկության համար, գրում է պարբերականը:
Նմանատիպ նյութեր
6411 դիտում
10:09 16-05-2018
Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը. The Times of Israel
4936 դիտում
09:13 07-07-2020
ԱՄՆ Սպիտակ Տան մամուլի խոսնակը արտաբերել է Հայոց Ցեղասպանություն եզրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
733 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են
709 դիտում
22:27 23-12-2024
Մայր Աթոռում տեղի է ունեցել դպրության, ուրարակրության և կիսասարկավագության աստիճանների տվչություն
823 դիտում
22:14 23-12-2024
Հանրային վայրերում տեսահսկման համակարգ տեղադրելու օրինագիծը հանվեց շրջանառությունից. ՆԳՆ