Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Իսրայելի կրթության նախարար և Անվտանգության խորհրդի անդամ Նաֆտալի Բենեթն արձագանքել է Թուրքիայից Իսրայելի դեսպանին արտաքսելու որոշմանը և Իսրայելի դատապարտմանը: Նա կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այդ մասին գրել է Twitter-ում:
«Ես դիմել եմ Կնեսեթի նախագահին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումն Իսրայելի կողմից օրինականացնելու համար», - նշել է Բեննեթը:
Նա նշել է նաև, որ 2016 թվականին Էրդողանի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագիրը սխալ էր և տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցավ՝ ավելացնելով, որ ինքը դեմ է քվեարկել այդ «ամոթալի համաձայնությանը»:
Նախարարը Իսրայելի քաղաքացիներին առաջարկել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց: