Արսեն Վենգեր. Անգլիայում չեմ աշխատի՝ «Արսենալին» չդավաճանելու համար
Ֆրանսիացի մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, որ մտադիր չէ իր կարիերան շարունակել Անգլիայում:
22 տարվա աշխատանքից հետո «Վենգերը» լքում է «Արսենալը», իսկ նրա ամենահավանական փոխարինողը Միկել Արտետան է:
«Ինձ համար շատ դժվար կլինի առանց «Արսենալի»: Ներկա պահին կարծում եմ, որ եես պետք է հեռանամ Անգլիայից, հակառակ դեպքում այնպիսի զգացողություն կունենամ, որ դավաճանել եմ «Արսենալին»:
Իմ ակումբն այստեղ է, իմ սիրտը նույնպես այստեղ և ընդմիշտ կմնա այստեղ: Ինչպես արդեն ասել եմ, ես «Արսենալի» ամենամեծ երկրպագուն եմ»:


