Էդերսոնը հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը դարպասապահների համար նոր ռեկորդ է սահմանել:
«Քաղաքաբնակների» մարզումներից մեկի ժամանակ բրազիլացին գնդակը ոտքով նետել է 75,35 մետր հեռավորության վրա և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում: Նախկին նվաճումը կազմել է ուղիղ 75 մետր:
Էդերսոնը ռեկորդը հաղթահարել է երրորդ փորձից: Ընդ որում, դրա համար նաև որոշակի պայմաններ էին անհրաժեշտ պահպանել. քամու արագությունը չպետք է գերազանցեր 5 մ/վ-ը, իսկ նետելու ժամանակ դարպասապահը չպետք է հատեր տուգանային հրապարակի սահմանը:



