«Բավարիայի» պաշտպանը հայտնվեց Գինեսի Ռեկորդների գրքում
Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Ջերոմ Բոատենգը Գինեսի Ռեկորդների գրքում է հայտնվել՝ անպարտելի հանդիպումների ռեկորդային շարքի համար:
Բոատենգը առանց պարտության անընդմեջ անցկացրած հանդիպումների քանակով ռեկորդ է գրանցել Գերմանիայի Բունդեսլիգայում:
Անպարտելի հանդիպումների շարքը կազմել է 56 խաղ: Գերմանիայի առաջնությունում Բոատենգը չի պարտվել 2012թ. նոյեմբերի 3-ից մինչև 2014թ. դեկտեմբերի 19-ը:


