Զինեդին Զիդան. Ասում էին, որ ես ու Ջորկաեֆը խաղադաշտում անհամատեղելի ենք
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է այն լուրերը, որ եթե բրազիլացի հարձակվող Նեյմարը տեղափոխվի «Ռեալ», ապա այնտեղ դժվար կարողանա համագործակցել Ռոնալդուի հետ:
«Լավ ֆուտբոլիստները միշտ էլ կարող են համագործակցել: Հիշում եմ, ասում էին, թե ես ու Ջորկաեֆը խաղադաշտում անհամատեղելի ենք: Սակայն մենք միասին նվաճեցինք աշխարհի գավաթը:
Չգիտեմ, թե արդյոք բանակցություններ են ընթանում Նեյմարի հետ: Ինձ հետաքրքրում է միայն այն, ինչ տեղի է ունենում ներկա պահին:
Անձամբ Նեյմարին ես չեմ դիմել, քանի որ նման գործերին չեմ խառնվում: Պետք է ավարտել մրցաշրջանը, մնացածը՝ հետո», ասել է Զիդանը:


