Զինեդին Զիդան. Մենք ամաչում ենք վերջին արդյունքների համար
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/28/96812/]հանդիպման[/url] (2:2) արդյունքը:
«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, սակայն նման արդյունքը դժվար է ընդունել, թեպետ վատն էլ չէի համարի այն: Սակայն մենք արժանի էինք հաղթանակի:
Միշտ ցավալի է գոլ բաց թողնել խաղավերջից 3 րոպե առաջ, մանավանդ, որ տղաները այդպիսի աշխատանք կատարեցին:
Մենք հասկանում էինք, որ ուժեղ թիմի դեմ ենք խաղալու և հանդիպումը բարդ է լինելու: Ես հպարտանում եմ իմ թիմով:
Սակայն մենք ամաչում ենք, որ վերջին երեք խաղերում մենք հաղթանակ չենք տարել», ասել է Զիդանը: