Վրաստանը պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում. Վրաստանի ԶՈՒ գլխավոր շտաբ
Եթե հնարավոր է, Վրաստանը պետք է միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար Վախթանգ Կապանիձեն, փոխանցում է Georgia Online-ը:
Նրա կարծիքով՝ Վրաստանն այն երկրներից մեկն է, ոը հակամարտող կողմերի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ է գտնվում:
«Շատ ափսոս, որ այդ խնդիրը խաղաղ ճանապարհով չհաջողվեց լուծել: Դա տարածաշրջանի ամենացավոտ գործընթացն է: Այնպես որ մենք ուշադիր հետևում ենք իրադարձություններին: Մենք սերտ հարաբերությունների մեջ ենք մեր գործընկերներ Հայաստանի և Ադրբեջանի հետ և ամբողջական տեղեկատվություն ենք ստանում»,-ասել է նա և հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի իրադրությունը դեպի խաղաղ փուլ տեղափոխել և դադարցնել կրակը: