211652_close_icon

Մեր երկիրը կորոնավիրուսի 2-րդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված. Նիկոլ Փաշինյան

views-count2216 դիտում article-date 13:03 24-12-2020
Կառավարության այսօրվա նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի դեպքերին, ասաց, որ այսօր առավոտյան տվյալներով՝ երեք օրվա մեջ ունեցել ենք կորոնավիրուսի 702 դեպք: «Մոտ երկու շաբաթ է՝ որևէ պացիենտ չունենք, որ տանը սպասում է բուժօգնության: Մենք սկսել ենք որոշ հիվանդանոցներ վերադարձնել բնականոն գործունեությանը, այդ տրամաբանությամբ հետևում ենք զարգացումներին, կոչ ենք անում հակահամաճարակային կաննոները պահպանել»,- ասաց բա: Նան նշեց, որ հիմա մարդիկ ավելի քիչ են օդափոխում սենյակները, և ռիսկը մեծ է, հավելյալ ջանքեր պետք է գործադրել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ մեր երկիրը կորոնավիրուսի երկրորդ ալիքին շատ ավելի լավ էր պատրաստված: Առաջին ալիքի ժամանակ շատ էին հնչում քննադատություններ, որոնց մեծ մասը քաղաքականացված էր, որ մեզ ի ցույց էին դնում այլ օրինակներ, թե տեսեք՝ որքան վատ են կառավարվում կորոնավիրուսի դեպքերը Հայաստանում, բայց մեր կանխատեսումն իրականություն դարձավ, որ երկրները լինելու են նույն իրավիճակում, և դա ընդամենը ժամանակացույցի հարց է»,- ասաց նա: Առողջապահության նախարարը տեղեկացրեց նաև, որ ՀՀ-ում մահացության տոկոսը շատ ցածր է՝ մեկ ու կես տոկոսի շրջանակում է տատանվում, իսկ մեզանից շատ ավելի զարգացած երկրներում այդ թիվը տատանվել է մինչև տասը տոկոսի շրջանակում: «Նույնիսկ վատ ժամանակները երկու տոկոսից չի անցել մեզ մոտ մահացության ցուցանիշը»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր