211652_close_icon
views-count7226 դիտում article-date 18:04 08-05-2018

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 8-ին, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ պարոն Փաշինյան, Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հուսով եմ, որ Ձեր կողմից ձեւավորված կառավարությունը կշարունակի անել հնարավորը հայոց անկախ պետականության զորացման, ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ընդլայնման ու խորացման ուղղությամբ: Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու մեծագույն հաջողություններ՝ ի նպաստ մեր հայրենիքի եւ հայ ժողովրդի»։

Նմանատիպ նյութեր