Արցախի մի շարք համայնքներում արոտավայրերի որակի դիտարկումներ են անցկացվել
«Անասնաբուծության կանոնակարգում և արոտավայրերի կառավարում» ծրագրի իրականացման շրջանակում մայիսի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Արցախի գիտական կենտրոնի մասնագետները՝ ԱՀ ԳՆ աշխատակազմի անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Նորայր Մուսայելյանի գլխավորությամբ իրականացրել են արոտավայրերի որակի դիտարկումներ Ասկերանի շրջանի Այգեստան, Հադրութի շրջանի Տող, Մարտակերտի շրջանի Շահմասուր և Շուշիի շրջանի Քարին տակ համայնքներում:
Գիտական կենտրոնի մասնագետները հետազոտել են արոտավայրերի բուսական կազմը: Կենտրոնի կողմից տրված գիտական եզրակացության հիման վրա էլ Գյուղատնտեսության նախարարությունը կիրականացնի իր հետագա աշխատանքները նշված ծրագրի շրջանակներում:
Արոտավայրերի կառավարման կարևոր նախապայման է նաև ջրարբիացումը: Կենդանիների ջուր խմելու նպատակով անհրաժեշտ է տեղադրել նովեր, որոնց տեղադրման վայրերը որոշելու, չափագրումներ իրականացնելու նպատակով նույն ժամանակահատվածում դիտարկումներ է իրականացվել նաև ԱՀ ԳՆ աշխատակազմի ջրային տնտեսության և ինժեներական մելորացիայի բաժնի պետ Վլադիմիր Բալայանի կողմից:
Նշենք, որ աշխատանքային այցի ընթացքում նաև հանդիպումներ են իրականացվել ՏԻՄ ներկայացուցիչների և տեղի անասնապահների հետ, խոսել ծրագրի կարևորության, դրա արդյունավետ իրականացման համար վերջիններիս անմիջական մասնակցության մասին:
[b]Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության,
հասարակայնության հետ կապերի և համակարգչային սպասարկման բաժին[/b]