Պոգբայի եղբոր թիմակիցները խաղից հետո հարձակվել են նրա վրա
Թուրքական «Գենչլերբիրլիգիի» պաշտպան Ֆլորենտին Պոգբան բախում է ունեցել թիմակիցների հետ:
Թուրքիայի առաջնությունում «Գենչլերբիրլիգին» 0:1 հաշվով պարտվելիս է եղել «Անթալյասպորին», երբ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի եղբայրը վնասվածքի պատճառով հեռացել է հանդերձարան: Այդ ժամանակ թիմը արդեն կատարել էր բոլոր երեք փոխարինումները:
Խաղից հետո թիմակիցները հանդերձարանում հարձակվել են Պոգբայի վրա: Վերջինս մարզադաշտը լքել է առանձին՝ ոստիկանների հսկողության ներքո:


