Եվրոպայի լիգա. «Արսենալը» պարտվեց, «Ատլետիկոն»՝ եզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եվրոպայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Արսենալին» և դուրս եկավ եզրափակիչ, քանի որ առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1:
Միակ գոլը հանդիպման 45-րդ րոպեին խփեց Դիեգո Կոստան:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Արսենալի» կազմում խաղադաշտ մտավ 68-րդ րոպեին:
Նշենք, որ սա Արսեն Վենգերի վերջին եվրագավաթային հանդիպումն էր «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Եվրոպայի լիգա, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ
«Ատլետիկո»-«Արսենալ»՝ 1:0
Կոստա, 45