Թուրինի «Յուվենտուս»-ը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ փուլում հաղթահարեց թուրքական «Տրաբզոնսպոր»-ի արգելքը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ փուլ: Ինչպես և առաջին, այնպես էլ երկրորդ խաղում իտալական ակումբը մրցակցի նկատմամբ առավելության հասավ 2:0 հաշվով: Հաջորդ փուլում «Յուվենտուս»-ի մրցակիցը կլինի իտալական «Ֆիորենտինա»-ն, որը 1/16 եզրափակիչում հաղթահարեց «Էյսբերգ»-ի արգելքը:
«Տրաբզոնսպոր» - «Յուվենտուս»`0:2
Գոլեր` Վիդալ 18', Օսվալդո 33'