ՌԴ Կապի նախարարը չի բացառում նաև Viber-ի արգելափակումը Ռուսաստանում
Ռուսաստանի Դաշնության կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովը մտահոգություն է հայտնել, որ Viber-ը ՌԴ տարածքում կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչպես և Telegram-ը: Այս մասին հայտնում է [url=https://www.gazeta.ru/tech/2018/05/03/11737675/viber_is_in_danger.shtml]Gazeta.ru[/url]- ն:
Վերջինը նշել է, որ այն հնարավոր է արգելափակվի դատարանի որոշմամբ:
Աղբյուրի տեղեկություններով՝ նախարարը մանրամասնել է, որ եթե ընկերությունը Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությանը չներկայացնի օգտատերերի նամակագրության «բանալին», ապա ծառայությունը (ФСБ) իրավունք ունի դիմել դատարան և արգելափակելու որոշում կայացնել, ինչպես դա արվեց Telegram-ի հետ: