6649 դիտում
15:46 03-05-2018
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Գրքի միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի օրվան նվիրված միջոցառում
Մայիսի 1-ին Բուենոս Այրեսում ընթացող գրքի 44-րդ Միջազգային ցուցահանդեսի շրջանակներում, որտեղ 40-ից ավելի երկրների թվում առանձին տաղավարով ներկայացված է նաև Հայաստանը, ավանդաբար նշվեց Հայաստանի Հանրապետության օրը: Հատկանշական է, որ Հայաստանն արդեն 40 տարի մշտապես ներկայացված է այս ցուցահանդեսում, իսկ 1991թ.-ից` որպես անկախ պետություն:
Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և Արգենտինայի «Հայ կենտրոնի» օժանդակությամբ ցուցահանդեսի «Խոսե Էրնանդես» սրահում կայացավ օրվա կենտրոնական միջոցառումը, որին ներկա էին շուրջ 2000 հանդիսական: Բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ով ներկայացրեց Հայոց այբուբենի և գրերի կրոնական, գիտական նշանակությունը և համամարդկային մշակութային ժառանգությունը: Դեսպանն անդրադարձավ Հայաստանում յուրաքանչյուր տարի նշվող Թարգմանչաց տոնի նշանակությանը, Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը և աշխարհի տարբեր անկյուններում դարեր շարունակ գործող կրոնական և կրթական հաստատություններին կից հայկական գրադարանների և դրանց ստեղծման պատմությանը:
Էսթերա Մկրտումյանն իր ելույթում խոսեց նաև թվայնացման արդի պայմաններում Հայաստանում և արտերկրում պահպանված հայկական մագաղաթների առանձնահատուկ կարևորության մասին` որպես անցյալն ու ապագան միավորող կամուրջ:
Ելույթ ունեցավ նաև Արգենտինայի Մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար Կլաուդիո Ավրուխը, ով իր ելույթում կարևորեց արգենտինահայ համայնքային հաստատությունների գործունեությունը` որպես հայ ազգի կողմից ինքնության պահպանության, հայ գրերի և գրականության, ինչպես նաև հայկական ավանդույթների պահպանության վառ օրինակ:
Ելույթով հանդես եկավ նաև Արգենտինայի «Հայ կենտրոնի» նախագահ Կառլոս Մանուկյանը` ներկայացնելով հայկական տարազի պատմության մասին համայնքի կողմից պատրաստած և լույս ընծայված նոր գիրքը:
Միջոցառման ավարտին հետևեց մշակութային ծրագիր` արգենտինահայ «Մասիս», «Նարեկ», «Նաիրի» և «Գայանե» պարախմբերի կատարմամբ, որոնց ելույթներն արժանացան հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Նմանատիպ նյութեր
935 դիտում
14:10 13-05-2015
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Մեծ հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում
4912 դիտում
16:28 13-03-2018
Բուենոս Այրեսում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին և Սումգայիթյան ջարդերին նվիրված միջոցառում
Այս բաժնից
862 դիտում
19:28 25-11-2024
Բռնության, այդ թվում՝ գենդերային հիմքով բռնության որևէ դրսևորում արդարացում չունի․ ՄԻՊ
796 դիտում
19:03 25-11-2024
Քննարկվել է պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը