211652_close_icon
views-count9517 դիտում article-date 20:51 07-07-2017

Հայաստանի-Արգենտինա դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել Բուենոս Այրեսում

Հուլիսի 5-ին Բուենոս Այրեսում՝ Արգենտինայի ԱԳՆ Մանուել Բելգրանո դահլիճում, նշվեց Հայաստանի և Արգենտինայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Միջոցառմանը ներկա էին մոտ 300 հյուրեր, որոնց թվում էին Արգենտինայի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, խորհրդարանականներ, հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչներ: Հանդիսությանը բացման խոսքով հանդես եկավ Արգենտինայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Գուստավո Սլաուվինենը: Նա առանձնահատուկ նշեց մեկ դարից ավելի Արգենտինայում բնակություն հաստատած հայ համայնքի նշանակալի ներդրումը երկրի տնտեսական և մյուս ոլորտների զարգացման գործում: Արգենտինայում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը, ելույթ ունենալով միջոցառմանը, անդրադարձավ հայոց պետականության կայացման գործընթացին, հայ և արգենտինացի ժողովուրդների ամուր բարեկամությանը: Միջոցառման գեղարվեստական հատվածում հանդես եկան արգենտինացի անվանի բանդոնեոնահար Ռոդոլֆո Մեդեյրոսը և ջութակահար Ռաֆայել Ջինտոլին, հայ երգչուհիներ Ալլա Ավետիսյանը, Վալերիա Չերեքյանը, ինչպես նաև «Գայանե» պարախումբը:

Նմանատիպ նյութեր