211652_close_icon
views-count4580 դիտում article-date 08:58 03-05-2018

ԱՄՆ-ի նոր պետքարտուղարի առաջին ուղևորությունը՝ Բրյուսել և Մերձավոր Արևելք. «Ամերիկայի ձայն»

Մայք Փոմփեոն որպես ԱՄՆ-ի նոր պետքարտուղար առաջին միջազգային ճամփորդությունը դեպի Բրյուսել ու Մերձավոր Արևելք կատարեց երդումից մի քանի ժամ անց, առանց նույնիսկ տեսնելու իր նոր գրասենյակը։ Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4374868.html]«Ամերիկայի ձայնը»[/url]: Հորդանանում նա խոսեց իսրայելա-պաղեստինյան տասնամյակներ շարունակվող հակամարտության մասին։ Հակամարտությունը լուծելու գործում աջակցություն ցուցաբերելու ԱՄՆ-ին տրված հնարավորությունը առաջնահերթյուն անվանելով՝ Փոմփեոն անդրադարձավ նաև Գազայի գոտում անցած մի քանի օրերին ու շաբաթների ընթացքում տեղի ունեցած բախումներին, որոնց արդյունքում 40 պաղեստինցի է զոհվել։ «Մենք համոզված ենք, որ իսրայելցիներն ունեն իրենք իրենց պաշտպանելու իրավունք և պաշտպանում ենք նրանց կողմից ձեռնարկված քայլերը»։ Փոմփեոն հանդիպում չունեցավ պաղեստինցիների առաջնորդների հետ, որոնք բոյկոտել էին նախագահ Թրամփի հետ բանակցություններն այն բանից հետո, երբ վերջինս դեկտեմբերի ամսին հայտարարեց Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու իր որոշման մասին։ Հիշեցնենք, որ պաղեստինցիները արևելյան Երուսաղեմը համարում են իրենց ապագա անկախ պետության մայրաքաղաք ու այս քաղաքի հետ կապված որևէ հարցի մոտենում շատ զգայուն կերպով։ Սաուդյան Արաբիայում Փոմփեոն շեշտեց, իր խոսքերով ասած` «Իրանի ագրեսիայի» նկատմամբ Պարսից ծոցի երկրների միասնությունը։ Հիշեցնենք, որ Փոմփեոն մինչև Մերձավոր Արևելք այցելելը, նախ եղել էր Բրյուսելում ու վստահեցրել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցներին, որ իր երկիրը լավ է ըմբռնում Ռուսաստանի ագրեսիայի չափը և կմիանա այն բոլոր ջանքերին, որոնց նպատակը Սիրիայում, Ուկրաինայում և արևմտյան որևէ պետությունում ռուսական ագրեսիան դիմակայելն է։

Նմանատիպ նյութեր