211652_close_icon
views-count2502 դիտում article-date 19:17 02-05-2018

Ջրային տնտեսության պետական կոմիտեն հայտարարությամբ է հանդես եկել

[b]ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի հայտարարությունը[/b] Հարգելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության պետական կոմիտեն պատշաճ կերպով իրականացրել է անհրաժեշտ նախապատրաստական աշատանքներ՝ գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու նպատակով: Դրա ապացույցը մինչև վերջին օրերս գյուղատնտեսության անխափան ջրամատակարարման իրականացումն է: Սակայն հանրապետությունում ստեղծված լարված իրավիճակը, հատկապես` ճանապարհների փակումը, մեծ ռիսկի են ենթարկում աշխատանքներն առհասարակ, գյուղացիական տնտեսությունների անխափան ջրամատակարարման ապահովումը` մասնավորապես: Կոմիտեն ստանում է բազմաթիվ ահազանգեր, որ ճանապարհների փակման, սպասարկող աշխատակազմի գործունեությունը սահմանափակող միջոցառումների հետևանքով օր օրի ավելի է դժվարանում գյուղացիական տնտեսությունները ոռոգման ջրով ապահովելու աշխատանքների իրականացումը, պոմպերի ու պոմպակայանների սպասարկում, ջրամբարների գլխամասերում կատարվող աշխատանքները: Հարգելի հայրենակիցներ, գարնանային այս օրերին է ձևավորվում գյուղացու տնտեսությունը: Այս օրերի կորուստը գյուղատնտեսության համար անվերադարձելի է: Մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դադարեցնել ճանապարհների շրջափակումը, որը հնարավորություն կտա մեր աշխատակիցներին պատշաճ կերպով իրականացնել ջրամատակարարման գործառույթը, ժամանակին կանխել վթարներն ու ջրամատակարարման խափանումները:

Նմանատիպ նյութեր