Սվեն Ուլրայխ. Ներողություն եմ խնդրում իմ թիմից և երկրպագուներից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» դարպասապահ Սվեն Ուլրայխը անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ռեալից» կրած պարտությանը (1:2, 2:2):
«Խոսքեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ հիասթափությունս Չեմպիոնների լիգայից դուրս թռնելու առթիվ: Մենք անկասկած կարող էինք եզրափակիչ դուրս գալ և ամեն ինչ արեցինք:
Բայց հետո ինձ հետ տեղի ունեցավ այդ սխալը: Ես դրան բացատրություն չունեմ: Կներեք:
Ներողություն եմ խնդրում իմ թիմից և երկրպագուներից», ասել է դարպասապահը:
Խաղի 2-րդ խաղակեսի սկզբում Ուլրայխի անհավանական սխալից հետո Կարիմ Բենզեման գնդակն ուղարկեց դատարկ դարպասը:



