211652_close_icon

Ցուցարարները փակել են Տիգրան Մեծի պողոտայում գործող «Երևան Սիթի» սուպերմարկետի մուտքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count8598 դիտում article-date 15:35 02-05-2018
Այս պահին ցուցարարները փակել են Երևանի Տիգրան Մեծ պողոտայում գործող, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի» սուպերմարկետի մուտքը՝ թույլ չտալով, որ գնորդներ մտնեն։ Նրանք հավաստիացնում են, որ Երևանում էլի նմանատիպ «սասեր» ու «սիթիներ» կան, որոնց գլխավոր մուտքերը բողոքի ակցիայի մասնակիցները փակել են։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱԺ հատուկ նիստում մերժվեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությունը, ինչին ի պատասխան՝ այսօր առավոտվանից վերսկսվեցին անհնազանդության ակցիաները հանրապետության ողջ տարածքում։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր