4307 դիտում
16:32 02-05-2018
Արայիկ Հարությունյանն ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 2-ին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևին:
Պետական նախարարը ողջունել է Դ. Մեդոևին հերթական այցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Հարավային Օսիայի Հանրապետության հետ հարաբերությունների շարունակական զարգացումը Արցախի Հանրապետության համար կարևոր նշանակություն ունի: Երկկողմ շփումներին նոր որակ հաղորդելու նպատակով Ա. Հարությունյանն առաջարկել է լուրջ ուշադրություն դարձնել նաև գործարար կապերի ստեղծման և տնտեսական համագործակցության հարցերին:
Դմիտրի Մեդոևը շնորհակալություն է հայտնել Ա. Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Հարավային Օսիայում ևս բարձր են գնահատում Արցախի Հանրապետության հետ փոխգործակցության զարգացումը: Նա ողջունել է պետնախարարի առաջարկը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ստեղծման առումով և ներկայացրել է Հարավային Օսիայի ունեցած հնարավորությունները, որոնք կարող են հիմք հանդիսանալ գործարար հետաքրքրությունների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և կայուն հաղորդակցության ստեղծման մի շարք հարցերի շուրջ:
Նմանատիպ նյութեր
2178 դիտում
14:13 08-06-2019
Արցախի ԱԺ պատգամավորները հանդիպել են Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարին
1786 դիտում
14:37 10-06-2019
Արցախի Հանրապետության պատվիրակությանը ընդունել է Հարավային Օսիայի նախագահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1439 դիտում
23:30 25-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
652 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում
928 դիտում
12:27 27-01-2025
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու մեղադրանքներով դատավարության հերթական նիստը