1442 դիտում
23:30 25-06-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարին
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 25-ին ընդունել է Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լյուբոմիր Զաորալեկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պարոն Զաորալեկին Ազգային ժողովում` Գալուստ Սահակյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Չեխիայի դեսպանատան բացումը դրական ազդեցություն կունենա քաղաքական երկխոսության շարունակականության ապահովման, առեւտրատնտեսական համագործակցության եւ մարդկային շփումների ակտիվացման առումով:
Գալուստ Սահակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում եւ Պրահայում ՀՀ դեսպանության բացումը դրա լավագույն վկայությունն է: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով պատգամավորական բարեկամության խմբերի դերը երկկողմ կապերի զարգացման գործում, հավելել է, որ միջխորհրդարանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա:
Գալուստ Սահակյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ եվրոպական արժեքներին ու սկզբունքներին եւ վճռական է՝ եվրոպացի գործընկերների հետ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության շարունակական ամրապնդմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը ընդլայնելու եւ խորացնելու հարցում:
ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Պրահայի հավասարակշռված դիրքորոշումը:
Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախախարար Զաորալեկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Երկկողմ համագործակցության առումով նախարարը կարեւորել է մասնավորապես տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ Լյուբոմիր Զաորալեկին նշել է, որ Չեխիան պատրաստ է հնարավորության սահմաններում նպաստել կողմերի հետագա համագործակցության զարգացմանն ու խորացմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններին, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններին, սահմանադրական փոփոխությունների գործընթացին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Նմանատիպ նյութեր
794 դիտում
15:58 12-12-2014
Գալուստ Սահակյանն ընդունել է Լատվիայի արտաքին գործերի նախարարին
1261 դիտում
20:31 27-01-2015
Գալուստ Սահակյանն ընդունել է ԻԻՀ արտաքին գործերի նախարարին
2469 դիտում
16:21 09-03-2017
Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի արտաքին գործերի նախարարին
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
496 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ