49995 դիտում
15:45 01-05-2018
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՈՒՂԻՂ
Ռուսաստանում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական մեր մյուս ըմբիշները և բոլորն էլ հաղթանակ են տարել:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը պայքարը սկսել է որակավորման փուլից և 8:7 հաշվով դժվարին հաղթանակ է տարել Մոլդովան ներկայացնող Վիկտոր Կիոբանուի նկատմամբ:
Մրցաշարի քառորդ եզրափակչում Մելիքյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Դաթո Չխարտիշվիլիի հետ:
67 կգ քաշային կարգում հանդես եկող Կարեն Ասլանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից և 5:3 հաշվով հաղթել է սերբ Մատե Նեմեսին:Քառորդ եզրափակչում Ասլանյանի մրցակիցը կլինի ռուս Արտյոմ Սուրկովը:
Քառորդ եզրափակչի ուղեգիր է նվաճել նաև 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը` մաքուր հաղթանակ տանոլ Խորվաթիայի ներկայացուցիչ Բոզո Ստարցևիչը:
Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում վստահ հաղթանակ է տարել նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը: Վերջինս 9:0 հաշվով առավելության է հասել Իսրայելը ներկայացնող, ազգությամբ հայ Ռոբերտ Ավանեսյանի նկատմամբ: Ալեքսանյանը քառորդ եզրափակչում կմրցի Հունաստանի ներկայացուցիչ Լաոկրատիս Կեսիդիսի հետ:
Մրցաշարի ուղիղ ընթացքը՝ [url=http://wrestrus.ru/news/Novosti_turnirov/chempionat_evropi_2018/on_line_videotransljacija_chempionata_evropi_po_bor_be_v_kaspijske_vtoroj_den]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10808 դիտում
21:16 14-06-2018
Աշխարհի առաջնությունը մեկնարկեց Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1700 դիտում
13:30 14-11-2015
Շախմատի Եվրոպայի առաջնություն. Հայաստանը ջախջախիչ հաղթանակով մեկնարկեց
Այս բաժնից
628 դիտում
22:53 23-04-2024
Հայաստանը ներկայացնող 3 բռնցքամարտիկներ առնվազն բրոնզե մեդալ են ապահովել Եվրոպայի առաջնությունում
571 դիտում
10:05 23-04-2024
Բռնցքամարտի ԵԱ-ում ապրիլի 23-ին Հայաստանն ունի 3 մասնակից