211652_close_icon
views-count1492 դիտում article-date 13:44 06-08-2024

Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Օլիմպիական խաղերում

Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հաղթանակով մեկնարկեց Փարիզ-2024-ում:

Փարիզի Champ-de-Mars Arena-ում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի որակավորման փուլում Ալեքսանյանը մրցեց Հարավային Կորեան ներկայացնող Կիմ Սյունգյունի հետ և առավելության հասավ 9:0 հաշվով:

Ըմբշամարտի մրցաշարի որակավորման փուլի և կիսաեզրափակիչ գոտեմարտերը կկայանան օգոստոսի 6-ին, իսկ եզրափակիչները` հաջորդ օրը: 

Նմանատիպ նյութեր