Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Յունայթեդը» մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով. Մխիթարյանը՝ 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի 2017/18 մրցաշրջանի 1-ին տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Վեսթ Հեմին»:
Մանկունյանցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն: Եվս մեկ գնդակ իր հաշվին գրանցեց ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսյալը: Իսկ վերջակետը դրեց Պոլ Պոգբան:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մանկունյանցիների մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 89-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը թիմի կազմում լավագույններից էր և դարձավ 2 գոլային փոխանցման հեղինակ:
[b]Անգլիայի առաջնություն, 1-ին տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ»՝ 3:0
Լուկակու, 33, 53, Մարսյալ, 87, Պոգբա, 90