10811 դիտում
21:16 14-06-2018
Աշխարհի առաջնությունը մեկնարկեց Ռուսաստանի ջախջախիչ հաղթանակով. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
2018թ. աշխարհի առաջնության մեկնարկային խաղում տանտերերը՝ Ռուսաստանի հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Սաուդյան Արաբիային:
Իհարկե, սպասվում էր, որ ռուսները կփորձեն այս խաղում հաղթանակ տանել, շատերը հոռետես էին այս հարցում, քանի որ այս տարի Չերչեսովի թիմը ընկերական հանդիպումներում ոչ մի հաղթանակ չէր տարել, սակայն ոչ-ոք չէր սպասում, որ նման հաշիվ կգրանցվի:
Ռուսական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Դենիս Չերիշևը, որն առաջին խաղակեսում փոխարինման էր դուրս եկել վնասվածք ստացած Ալան Ձագոևի փոխարեն:
Պետք է առանձին նշել Ռուսաստանի հավաքականի երիտասարդ կիսապաշտպան Գոլովինին, որը դարձավ գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Պատահական չէ, որ նրան ցանկանում են ձեռք բերել եվրոպական գրանդ ակումբները, որոնցից առավել մոտ է տրանսֆերին «Յուվենտուսը»:
Վաղն այս խմբում կկայանա Ուրուգվայ-Եգիպտոս հանդիպումը:
[b]ԱԱ-2018, A խումբ
[/b]
Ռուսաստան - Սաուդյան Արաբիա՝ 5։0
Յուրի Գազինսկի, 12, Դենիս Չերիշև, 43, 90+1, Արտյոմ Ձյուբա, 73, Ալեքսանդր Գոլովին, 90+3
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1959 դիտում
21:17 05-03-2019
Աշխարհի առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը մեկնարկեց Եգիպտոսի նկատմամբ ջախջախիչ հաղթանակով
49995 դիտում
15:45 01-05-2018
Ըմբշամարտի ԵԱ. Արթուր Ալեքսանյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ՈՒՂԻՂ
Այս բաժնից
5550 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
655 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ