211652_close_icon
views-count9938 դիտում article-date 09:12 30-04-2018

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Ապրիլի 30-ին, ժամը 01:06-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի «Աստվածընկալ» վանքի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes 600» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Զ., 1 ուղևոր):

Նմանատիպ նյութեր