Գիշերը հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը. քննարկվել են ներքաղաքական վերջին զարգացումները
Այս գիշեր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Այս մասին հայտնում է Փաշինյանն իր [url=https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2032794753707576]ֆեյսբուքյան էջում[/url]:
Զրուցակիցները քննարկել են ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման հնարավոր ուղիները։