Հենրիխ Մխիթարյանը սկսեց մարզումները
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխպթարյանը վնասվածքից հետո ապաքինման վերջին փուլում է, ինչի մասին հայտնել է ակումբի պաշտոնական թվիթերը՝ «Բարի վերադարձ, Հենրիխ» գրառմամբ:
Այսօր հայ ֆուտբոլիստը սկսել է գնդակի հետ վարժություններ կատարել: Մխիթարյանը ապրիլի 5-ից ի վեր բաց էր թողել 5 պաշտոնական հանդիպում:
Նշենք, որ «Արսենալը» վաղը ԱՊԼ-ի 36-րդ տուրում կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իսկ մայիսի 3-ին կհանդիպի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում: