211652_close_icon

Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերսկսել մարզումները

views-count1530 դիտում article-date 18:52 10-09-2014
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի 2016 թ. առաջնության որակավորման փուլի Դանիա-Հայաստան հանդիպման ժամանակ, չնայած, որ հանդիպումից անմիջապես հետո միացել էր իր թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային», սակայն դեռևս չի վերսկսել մարզումները, տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Երեկ գերմանական թիմը երկու մարզում է անցկացրել է, սակայն գերմանական ակումբի բժիշկները թույլ չեն տվել Մխիթարյանին մասնակցել մարզումներին: Այժմ Մխիթարյանը գտնվում է «Բորուսիայի» բժիշկների վերահսկողության ներքո: Այսօր Մխիթարյանն անցել է դեղորայքային և ֆիզիոթերապևտիկ բուժման կուրս, սակայն միայն վաղը վերջնական բուժզննումից հետո պարզ կդառնա, թե երբ Մխիթարյանը կկարողանա վերսկսել մարզումները:

Նմանատիպ նյութեր