Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները
Հայաստանի հավաքանի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ապաքինվել է ստնաթաթի վնասվածքից և այսօրվանից վերսկսել է մարզումները: Այդ մասին իր Facebook-ի պաշտոնական էջի միջոցով հայտնել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Մայնց»-ի հետ կայացած խաղի ժամանակ: Հարկ է նշել, որ այդ կապակցությամբ Մխիթարյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, որը Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 11-ին ուժերը չափելու է Սերբիայի ընտրանու հետ: