211652_close_icon
views-count1746 դիտում article-date 14:42 05-10-2014

Հենրիխ Մխիթարյանը 5 օրից կվերսկսի մարզումները. Կլոպ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Բունդեսլիգայի 7-րդ տուրում «Համբուրգ»-ից 0:1 հաշվով կրած պարտությունից հետո խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին: «Գյունդողանը և Բլաշիկովսկին պատրաստ կլինեն Եվրո 2016-ի ընտրական փուլի խաղերից հետո: Ռոյսը արդեն վերսկսել է մարզումները: Ինչ վերաբերվում է Մխիթարյանին, ապա հուսով ենք, որ նա կսկսի ընդհանուր խմբի հետ մարզվել 4-5 օրից: Վերականգնման համար որոշակի ժամանակ կպահանջվի Կիրխին և Շահինին»,- Կլոպի խոսքերը մեջբերում է Fourfourtwo.com կայքը:

Նմանատիպ նյութեր