Լիոնել Մեսի. Անդրես, դու ֆենոմեն ես
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է կիսապաշտպան Անդրես Ինյեստայի որոշումը՝ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալ ակումբից:
«Անդրես, շնորհակալ եմ քեզ այս բոլոր ֆուտբոլային տարիների համար: Մեծ արտոնություն է եղել քո հետ միասին խաղից բավականություն ստանալը և բազմաթիվ անմոռանալի պահեր ապրելը:
Քեզ լավագույնն եմ մաղթում կարիերայի և կյանքի նոր փուլում: Դու խաղադաշտում և նրա սահմաններից դուրս ֆենոմեն ես եղել: Մենք կկարոտենք քեզ», ասել է Մեսին:


