ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի տեսակետները բացառապես նրա անձնական մոտեցումներն են և կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ. հայտարարություն
Հարգելի բարեկամներ, վերջին մի քանի ժամվա ընթացքում բազմաթիվ զանգեր և էլեկտրոնային նամակներ ենք ստանում՝ կապված ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի՝ [url=http://www.1in.am/2343020.html]1in.am[/url] կայքին տված հարցազրույցի հետ:
Հաշվի առնելով հարցադրումները՝ հարկ ենք համարում տեղեկացնել, որ հարցազրույցում հնչած տեսակետները բացառապես պարոն Կարապետյանի անձնական մոտեցումներն են և որևէ կապ չունեն ՀՀԿ պաշտոնական տեսակետի հետ:
[b]ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակ[/b]