Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ այն տեսակետի հետ, թե Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է։ Դրա մասին նա հայտարարել է RTVI միջազգային հեռուստաալիքի «Հատուկ հարցազրույց» հաղորդաշարի եթերում։
Պատասխանելով այն հարցին, թե ըստ ամերիկյան և հայկական սոցիոլոգների տվյալների՝ Փաշինյանից հետո երկրորդ տեղում Սամվել Կարապետյանն է, և արդյոք նա ընդունում է, որ Հայաստանում ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է, նախկին նախագահը նշել է. «Տեսեք, թե ինչպիսին է իրավիճակը հիմա։ Ընդդիմադիր դաշտն ավելի մրցակցային է, դա փաստ է։ Սամվել Կարապետյանի թիմը նախընտրական արշավը սկսել է շատ ավելի վաղ՝ գործնականում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից այնտեղ ընթանում է նոր քաղաքական ուժի առաջմղումը. մենք սկսել ենք ընդամենը մեկ ամիս առաջ։ Ուստի ես հիմա չէի տարվի սոցիոլոգիայով. դաշտն իրականում մրցակցային է։ Ցավոք, սոցիոլոգիան մեզ մոտ ավելի շատ դառնում է հանրային կարծիքի վրա ազդելու գործիք, այլ ոչ թե երկրում, այսպես ասած, քաղաքական ջերմությունը չափելու գործիք։ Կտեսնենք, ընտրությունները ցույց կտան։ Այդ դեպքում ես պարզապես համաձայն եմ այն մտքի հետ, որ միջավայրն ավելի մրցակցային է, այդ առումով ավելի հետաքրքիր՝ գուցե քաղտեխնոլոգների համար, և ավելի լարված՝ մասնակիցների համար... Ուստի «հետաքրքիրը» և «լարվածը» փոքր-ինչ տարբեր հասկացություններ են։ Այսպիսին է իրավիճակը։ Այդ առումով դեռ մտադիր չենք հանձնվել. կտեսնենք, կակտիվանանք»։
Ճշտող հարցին՝ արդյոք նա համարում է, որ այսօր ընդդիմության առաջնորդը Սամվել Կարապետյանն է, Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է. «Ձևակերպման հետ համաձայն չեմ։ Ի՞նչ է նշանակում «ընդդիմության առաջնորդ»։ Կան մի քանի բավականին խոշոր ընդդիմադիր ձևաչափեր, որոնցից յուրաքանչյուրը հավակնում է հաղթանակի, յուրաքանչյուրը տրամադրված է հաղթանակի, և ընդդիմադիր դաշտը մեկ անձի մեջ ընդհանրացնելն ու նույնացնելը պարզապես քաղաքականապես և քաղտեխնոլոգիապես անգրագիտություն է։ Կարելի է խոսել այն մասին, որ ըստ սոցիոլոգիայի ինչ-որ մեկն առջևում է, ինչ-որ մեկը մի փոքր հետ է մնում, բայց դա չի նշանակում... «Ընդդիմության առաջնորդ» հասկացությունը նշանակում է մարդ, որը միավորում է ամբողջ ընդդիմությունը։ Դա այդպես չէ»։
Պատասխանելով հարցին, թե ինչու ընդդիմությունը Հայաստանում չի միավորվում, նախկին նախագահը նկատել է, որ ընդդիմադիր դաշտը, նախորդ ընտրությունների համեմատ, բավականին ամրապնդվել է. անցյալ անգամ մասնակիցների թիվը մոտ 25 էր։ Այն ձևակերպումը, թե ինքն է եղել ընդդիմության առաջնորդը, Քոչարյանը համարում է ոչ կոռեկտ։ «Ես եղել եմ առաջին դերերում, բայց ես չեմ եղել ընդդիմության ընդհանրացված առաջնորդը, այսինքն՝ դրանք այնուամենայնիվ տարբեր բաներ են։ Դու կարող ես առջևում լինել ըստ սոցիոլոգիայի, ըստ անցկացվող միջոցառումների մասշտաբի (հանրահավաքներ, հանդիպումներ և այլն), բայց դու առաջնորդ չես այլ ընդդիմադիր կուսակցությունների համար. սրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այսինքն՝ մենք ունենք տարբեր դաշինքներ, տարբեր շարժումներ՝ տարբեր առաջնորդներով, որոնք մտել են քաղաքական պայքարի մեջ...»։ Ընդ որում, յուրաքանչյուր ընդդիմադիր կուսակցություն ունի իր նպատակը՝ հաղթել, հավելել է նախկին նախագահը։ «Կա այսպիսի ընդհանուր նպատակ՝ ազատվել այս իշխանությունից։ Սկզբունքորեն, Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների համար, կարծում եմ, այդ նպատակն ընդհանուր է, և բոլորն էլ նման նպատակ են դնում իրենց առջև։ Բայց խոսել ընդդիմության առաջնորդության մասին՝ այդ դեպքում պետք է պարզապես ավելացնել «սոցիոլոգիական առաջնորդություն» բառակապակցությունը»,- պարզաբանել է ՀՀ երկրորդ նախագահը։
«Բայց սովորաբար առաջնորդը... Եթե լիներ ընդհանուր ընդդիմության առաջնորդ, ապա նա կմիավորեր այդ ընդդիմությունը մեկ քաղաքական միավորի մեջ և կմասնակցեր այդ քաղաքական միավորով։ Քանի որ նման բան Հայաստանում տեղի չի ունեցել, մենք մինչ օրս չգիտենք մասնակիցների ամբողջական քանակը (ամենայն հավանականությամբ կլինեն նաև ավելի փոքր ուժեր, որոնք նույնպես հանդես են գալիս բավականին ընդդիմադիր դիրքերից)... Դե, կտեսնենք, թե ինչ կլինի»,- եզրափակել է Քոչարյանը։