Սիրիայում անօդաչուների միջոցով փորձել են հարձակվել ռուսական ավիաբազայի վրա
Ռուսական ՀՕՊ համակարգերը 2 անօդաչու սարք են խոցել Լաթաքիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում։ Այդ մասին հայտնել է Directorate 4 ալիքը՝ վկայակոչելով պաշտոնական Դամասկոսի իր աղբյուրներին։
Վերջինների տվյալներով՝ անօդաչուները ոչնչացվել են մինչև նրանց կողմից նռնակների նետումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս տարվա մարտ ամսին գրոհայինները փորձել էին կրկին անօդաչուների միջոցով հարձակում իրականացնել նշված ավիաբազայի վրա։ Անօդաչու սարքերը կրկին ոչնչացվել էին, մինչև կհասցնեին նռնակներ նետել ավիաբազայի վրա։