Ռուսաստանի ՊՆ-ն հերքել է Սիրիայում «Խմեյմիմ» ավիաբազայի վրա հարձակման և զոհերի մասին տեղեկությունը
Սիրիայի Լաթաքիա նահանգում տեղակայված «Խմեյմիմ» ավիաբազայի վրա ոչ մի զինված հարձակում տեղի չի ունեցել։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով ավիաբազայի ռուսական ներկայացուցչին։
«Ոչ մի հարձակում ռուս զինվորականների կամ Լաթաքիայում տրանսպորտային շարասյան վրա չի եղել։ «Խմեյմիմ» ավիաբազան գործում է գրաֆիկով»,-ասել է նա։
Նշենք, որ այս գիշեր Telegram-ը հայտնել է, որ «Թահրիր աշ-Շամ» ահաբեկչական խմբավորման անդամները հարձակվել են նշված ավիաբազայի վրա, ինչի հետևանքով էլ ռուս և սիրիացի զինվորականներ են զոհվել։
Al-Masdar News-ի փոխանցմամբ՝ Լաթաքիայում իսկապես գրանցվել է պայթյուն, սակայն դրա պատճառը եղել է ավիաբազայում վայրէջքից առաջ ռուսական կործանիչի վառելիքային բաքի պատահական անկումը, ինչն էլ պայթել է։